четверг, 2 мая 2013 г.


Ատում եմ կեղծը որը բոլորիտ մեջա...

Այն ինչ փողով կարող ես գլուխ բերել,շատ էճան է:Այո եթե անգամ ընկերն է փողի և շահույթի:Նույնիսկ քնել չի լինում...հավատացեք չի լինում,ամեն անգամ աչքերս փակելիս կրկին մտածում եմ.մտածում եմ այն կեղծիքի,այն ստորության մասին,որով պարփակված են բոլորը՝ անգամ ես:Սա է անսփոփ հոգուս միակ խաթարը:Ինչու են բոլորն անվանարկում միմյանց իրենց անվանի դարձնելու համար:
Իմաստությունը նրանում է,որ դու ընդունես մարդկանց լավը և համբերող լինես նրանց սխալների նկատմամբ:Միշտ էլ մարդն ավելի շատ է օգտվում իր իսկ սեփական կամքով գործած սխալներից:Սակայն ներկաիս վիճակի համար սա բնավ ճիշտ չէ:Բոլորը գերադասում են փակել աչքերը իրենց գործած մեծ սխալների վրա,տեսնելով կողքինների կատարած չնչին,բայց  և ներելի սխալները:
Պատանիները չգիտեն,թե որքան դառնություններ են հարկ լինելու ճաշակել,որովհետև նրանք լեցուն են կեղծ,մանուկ օրերից ներշնչված,ճշմարտությունից զուրկ իդեալներով,իսկ ռեալ իրականության մեջ ընդհարման մտնելով՝ նրանք կզգան են,թե ինչպես է սա հարվածում և վիրավորում:
Ունեմ չափից շատ կեղծ ընկերներ և մտածում եմ արդյոք չեմ տապալում իմ «թշնամիներին», երբ նրանց իմ ընկերն եմ դարձնում:Այո ճիշտ նկատեցիք «թշնամիներին», որովհետև ում սերը դեպի ինձ քողարկված փառամոլություն է,դրանք իմ թշնամիներն են:Եթե վերցնես սոված շանը,կերակրես ու փաղաքշես,նա քեզ չի կծի,դրանում է նրա սկզբունքային տարբերությունը մարդուց:
Մարդկանց մեծամասնությունը տարված է կեղծիքով,հիմա նույնիսկ ինքս ինձ չեմ վստահում,մի պահ թվում է որ ես էլ եմ վարակված այդ տենդով,բայց չէ ես ինքս ցավով եմ խոսում այդ ամենի մասին:Մ՛ի վստահեք և կասկածի տակ առեք այն խոսքերը,որոնք շռայլվում են:
Երբ ես ինձ սիրեցի հասկացա,թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին,որովհետև գտա իմ մեջ այն ինչը չկա շատերի մեջ՝ ազնվությունը:Ինձ սիրելով ես դադարեցի գիղանալ ժամանակը և երազել ապագա մեծ նախաձեռնությունների մասին:Զգացել եմ կան նաև մոլի կեղծեր,հա հենց մոլի,որոնք կեղծիքից աձն կողմ ոչինչ չեն տեսնում:
Պայծառ ուղեղները քննարկում են գաղափարներ,միջին ուղեղները՝ իրադարձություններ,իսկ փոքր ուղեղները քննարկում են մարդկանց,ոտնահարելով նրանց բարոյական արժեքները:Իմ կարծիքով մարդկանց 90%-ի ուղեղը համապատասխանում է այս ցավալի բայց և այնպես ճշմարիտ իրականության հետ:                                                                                                                         Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան

5 առեղծվածային հանցագործություն, որոնք ոչ ոք էլ երբեք չի կարողանա բացահայտել

Կան որոշ չբացահայտված հանցագործություններ, որոնց մասին լսելիս ոստիկանների, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց մտքին առաջինը մի միտք է գալիս՝ «Գրո՛ղը տանի, ի՞նչ կարող էր իրականում պատահած լինել»:
Ահա այդպիսի 5  իրական պատմություններ, որոնց մասին կարդալիս շատերը խճճվում են:

#5. «Թաման Շուդ» գործը
Զոհը հայտնաբերվել է 1948 թ. դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 6:30-ին, Ավստրալիայի Սոմերսթոնի ծովափում՝ լուսաֆորի տակ: Սրանով ավարտվում է այն ամենը, ինչ  ոստիկանները գիտեն սպանված մարդու մասին: Զոհի ինքնությունը, ինչպես նաև նրա կողքին` քարի վրա, փորագրված գաղտնաբառը մինչև այսօր էլ առեղծվածային է բոլոր քննիչների համար:

Բայց դրա մասին քիչ ուշ: Ոստիկանները նկատեցին, որ զոհի շորերից մաքրված են բոլոր տարբերանշանները: Մեծ դժվարությամբ կարողացան հաստատել, որ նրա վերարկուն ամերիկյան արտադրության է: Սակայն զոհի մատնահետքերը չէին համապատասխանում ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհում նախկինում բնակված անձանց և ոչ մեկի մատնահետքերի հետ: Թվում էր, թե այդ մարդը երբևէ գոյություն չի ունեցել...
Ոստիկանները որոշ չափով արդեն սպասում էին դատաբժշկական փորձաքննության արդյունքների տարօրինակ լինելուն: Դիահերձմամբ պարզվեց, որ մահացածը եղել է առողջ. ստամոքսում եղել է կիսամարսված մի թխվածք, գլխուղեղում և ստամոքսում հայտնաբերվել են որոշ արյունազեղումներ, փայծախը մեծացած է եղել 3 անգամ: Սրանից ենթադրել են, որ հիվանդը պետք է որ թունավորված լինի: Սակայն զոհի օրգանիզմում թույնի ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Յուրաքանչյուր հաջորդ բացահայտումը կարծես թե ավելի առեղծվածային էր դարձնում գործը: Ոստիկանները գտան շագանակագույն մի ճամպրուկ, որը, ամենայն հավանականությամբ, պատկանել էր զոհին: Ճամպրուկի բոլոր հագուստների վրայից նույնպես ջնջված էին բոլոր տարբերանշանները:
Նրա վարտիքում հայտնաբերվեց նաև գաղտնի գրպան, որում գտնվող թղթի վրա տպված էր՝ «թամամ շուդ» (բառերը թարգմանաբար նշանակում են «ավարտված» կամ «վերջացած»):
Թղթի կտորը, ամենայն հավանականությամբ, պոկված էր մի ինչ-որ գրքից: Հետագայում պարզվեց, որ դա Օմար Խայամի «Ռուբայաթներ» գրքի մի հատուկ թարգմանությունից է, որը չափից դուրս հազվադեպ է հանդիպում:
Ոստիկանները արդեն ցանկանում էին ամբողջ Ավստրալիայով փնտրել այդ գրքի բոլոր օրինակները, երբ ինչ-որ մեկը ասաց, որ իր ավտոմեքենայում՝ մահվան վայրից մի փոքր հեռու, գտել է այդ գիրքը:
Ինչպես և սպասվում էր, «թամամ շուդ» բառերը պատռված էին գրքի էջերից: Մահացածի գրադարանային քարտի միջոցով հնարավոր եղավ իմանալ նրա իրական անուն-ազգանունը: Սակայն ամեն ինչ ավելի խճճվեց, երբ գրքի հետին հատվածում ոստիկանները հայտնաբերեցին ևս մի գաղտնագիր:
Ամեն ինչ ավելի է խճճվում...

Հինգ շարք պատահական թվացող տառեր, որոնցից երկրորդի վրա խաչ է քաշված: Ի՞նչ տվեց այս գաղտնագիրը ոստիկաններին: Ոչինչ: Ընդհանրապես ոչինչ: Մինչ օրս այն մնում է չբացահայտված:
Արդյո՞ք գաղտնաբառը խելագարություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մի մարդ է գրել: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տառերն այդքան էլ պատահական չեն ընտրված, այն ինչ-որ մի տարօրինակ, մինչ օրս անհայտ ծածկագիր է: Կարո՞ղ եք արդյոք դուք այն վերծանել: Եթե այո, ապա կդառնաք ամբողջ աշխարհով հայտնի, քանի որ մարդիկ արդեն ավելի քան 60 տարի ապարդյուն փորձում են դա անել:

#4. Բրիտանական Կոլումբիայի ոտքերի առեղծվածը
Բրիտանական Կոլումբիայի ծովափերում պարբերաբար հայտնվում են մարդկային կտրված ոտքեր: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Բրիտանական Կոլումբիան Կանադայի արևմտյան նահանգներից է՝ Վաշինգտոն նահանգից ավելի հյուսիս:

Այս օրերին ինչ տեսակ իրեր ասես, որ չեն հայտնվում ափերին, և դա ծովափի բնակիչներին այդքան էլ տարօրինակ չի թվում: Բայց համաձայնեք, որ մի քանի կտրված ոտքեր գտնելն արդեն իսկ անցնում է բոլոր սահմանները:
Վերջին մի քանի տարիների ընթացքում 8 կտրված ոտքեր են հայտնաբերվել: Համարյա բոլոր ոտքերը սպորտային կոշիկներով էին: Բացի այդ, ինչ-որ մի հիմար, այս պատմության հայտնի դառնալուց հետո, կենդանիների կտրված թաթերով սպորտային կոշիկներ էր նետում ջրի մեջ:

Մի քանի ամիս անց ոտքերից մեկը հնարավոր դարձավ ճանաչել: Այն պատկանում էր վերջերս ինքնասպան եղած մի մարդու: Առեղծվածը կարծես թե արդեն լուծվո՞ւմ է...
Ամեն ինչ ավելի է խճճվում...
...Իհարկե ոչ: Առաջին երկու ոտքերը գտնվել են նույն շաբաթվա ընթացքում տարբեր վայրերում: Երկուսն էլ եղել են աջ ոտքեր, ենթադրում էին, թե պատճառն ինչ-որ նավաբեկություն է եղել կամ վայր ընկած ինքնաթիռը: Բայց ոտքերը հայտնաբերվել են ծովափի տարբեր հատվածներում, որը ժխտում է այս ենթադրությունը:
Մյուս տեսությունը, որը երևի թե դուք մտածեցիք հենց ամենասկզբից, ենթադրում է, որ դա ինչ-որ հոգեկան հիվանդ մարդասպանի գործերի հետևանք է:
Եթե դուք փորձում եք իմանալ, թե ի՞նչ նպատակով կարող էր ինչ-որ մի մարդասպան կտրել այլ մարդկանց ոտքերը և նետել ծովափ, պատասխանը երևի թե չեք գտնի, մինչև պարզ չդառնա, թե ում են պատկանել այդ կտրված ոտքերը:

#3. Թոյնբի սալիկը
Տարբեր քաղաքների ասֆալտների վրա հայտնաբերվել են ինչ-որ ծածկագրված հաղորդագրություններ: Հետազոտողները կարծում են, թե հաղորդագրությունները լինոլեումից են, որոնք ինչ-որ կերպ մեխված են ասֆալտի մեջ: Հաղորդագրությունները միևնույն մտքի տարբեր ձևակերպումներն են՝ «2001 թվական: Մեռելների հարություն Յուպիտեր մոլորակի վրա»:
30 տարի շարունակ այս տարօրինակ հաղորդագրությունները հայտնվում էին չգիտես որտեղից:

Որպես վերնագիր ընտրված «Թոյնբի» բառը հայտնի պատմաբանի անուն է: Բացի այդ՝ հաղորդագրությունում նշված է նաև 2001 թվականը և Յուպիտեր մոլորակը: Սա այն ամենն է, ինչը հնարավոր է հասկանալ:
Այսպիսով, դրանք երևի թե ինչ-որ մի խելագարի թողած հաղորդագրություննե՞ր են...
Ամեն ինչ ավելի է խճճվում...
...Ամենայն հավանականությամբ, դա մեկ մարդու ձեռքի աշխատանք չէ: Այս սալիկները գտնվել են ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում և նույնիսկ Հարավային Ամերիկայում: Այստեղ ինչ-որ մարդկանց խումբ է գործել:
Ամենաշատ հաղորդագրությունները թողնվել են Ֆիլադելֆիայում՝ շուրջ 60-ը: Այդ հաղորդագրություններից 4-ը պատմում են տարօրինակ ու խառը մի պատմություն, թե ինչպես են աֆիան, ոստիկանները, Սովետական Միությունը ցանկացել բռնել սալիկները պատրաստողին:

#2. «Գլիկո Մորինագա» գործը կամ 21 դեմքերով դևը
1980-ական թվականներին սննդային արտադրության հսկա «Էզակի Գլիկո»-ն շանտաժի է ենթարկվում մի խումբ հանցագործների կողմից, որոնք իրենց անվանում են «21 դեմքերով դև»:
Ամեն ինչ սկսվեց «Գլիկո»-ի նախագահի տան վրա զինված հարձակմամբ և նրա առևանգմամբ: Հանցագործները ընկերության գլխավորին տանում են ինչ-որ մի պահեստ և պահանջում 100 միլիոն յան և 100 կիլոգրամ ոսկի: Սակայն նախագահը կարողանում է փախչել այդտեղից: Հանցագործներից և ոչ մեկը չի գտնվում. «Դևը» կանգ չի առնում:
Մի քանի շաբաթ անց ընկերության մի շարք ավտոմեքենաներ հրդեհվում են, որից հետո «Դևը» սկսում է նամակներ ուղարկել:
«Հարգելի Գիրկո: Ինչպե՞ս ես: Ես լավ եմ, բայց եղանակը շատ վատն է, այնպես չէ՞: Դա անվանվում է «գլոբալ տաքացում»: Հա-հա-հա: Մենք այրել ենք ձեր ավտոմեքենաները»:
Առաջին նամակում, որը ուղարկել էին աղաթթվի հետ, «Դևը» ասում էր, որ թունավորել է Գլիկո ընկերության բոլոր կոնֆետները: Սրա պատճառով Գլիկոն շուրջ 21 միլիոն դոլար է կորցնում:
«21 դեմքերով դևը» նաև նամակ էր գրում ոստիկանությանը և մանրամասն պատմում իր գործելաոճի մասին: Նամակները միշտ տպագրված էին լինում և միշտ գտնվում էին աղաթթու պարունակող ծրարներում:
Ոստիկանությունը նրանց փնտրում էր ամբողջ քաղաքով մեկ, սակայն ոչ մի արդյունքի չէր հասնում:
Շատ շուտով «Դևը» հանկարծակի մի նամակ է ուղարկում Գլիկոյին, որում գրված էր՝
«Մենք ձեզ ներում ենք»:
Ամեն ինչ ավելի է խճճվում...
Սրանից հետո «Դևը» ուղղեց իր ուշադրությունը մեկ այլ սննդային կազմակերպության՝ «Մորինագայի» վրա: Գլիկոյին ուղարկված նամակին շատ նման մեկ այլ նամակ ուղարկվում է Մորինագային, սակայն այս անգամ ծրարում աղաթթվի փոխարեն նատրիումի ցիանիդ է:
«Դևի» պահանջած գումարը փոխանցելիս ոստիկաններին հաջողվում է շատ կարճատև տեսնել «Դևի» անդամներից մեկին: Ասում են, որ նա ունեցել է «աղվեսի նման աչքեր», որի պատճառով էլ նրան անվանում են՝ «աղվեսի աչքերով մարդ»:
Նույն առեղծվածային մարդը հայտնվում է նաև մեկ այլ անգամ: Ոստիկանությունը ցանկանում է նրան բռնել, բայց նա փախչում է: Ոստիկանները, սակայն, գտնում են նրա մեքենան և ռադիոհաղորդիչը, որով «աղվեսի աչքերով մարդը» լսում էր նրանց բոլոր խոսակցությունները:
Դրանից հետո հանցագործների խումբը շարունակում է տանջել տարբեր ընկերություններին, ծիծաղել ոստիկանության վրա: Ոստիկանության հրամանատարը այնքան է հուսահատվում, որ ազատում է իր գրաված պաշտոնը և իրեն գցելով կրակի մեջ՝ ինքնասպան լինում:
Մինչ վերջնականապես անհետանալը «Դևը» մի նամակ է գրում, որում ասում է, որ դադարեցնում է տանջել սննդային կազմակերպություններին: Նրանց վերջին խոսքերն էին.
«Մենք վատ տղաներ ենք: Սա նշանակում է՝ մենք պետք է անենք ավելին, քան կազմակերպություններին վախեցնելն է: Շատ հաճելի է ունենալ վատ տղայի կյանք:
-21 դեմքերով դև»:

#1. Կապարե դիմակների գործը
1966 թվականին մի բրազիլացի տղա խոտի վրա խաղալիս գտնում է 2 միմյանց կողքի պառկած ինժեներների դիակներ: Ոչ մի նշան չկար, թե ինչպես են մահացել այդ մարդիկ:
Ոստիկանները գլուխ էին ջարդում իմանալու համար, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այդ սպանությունը... եթե դա ընդհանրապես սպանություն էր...
Երկու մահացած մարդիկ կրում էին իրենց թաղմանը համապատասխան զգեստներ՝ կոստյում և անջրաթափանց վերարկու: Նրանց կողքին գտնվել է դատարկ ջրի տարա: Չկար բռնության ոչ մի հետք:
Ինչո՞ւ է այս գործը անվանվել «Կապարե դիմակների գործ»: Սա ամենաանհասկանալի պահն է: Մահացած մարդիկ կրում էին կապարե դիմակներ, որոնք սովորաբար կրում են ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու համար:
Պարզվեց, որ մահացածները տարածքում աշխատել են որպես էլեկտրամեխանիկներ:
Ոստիկանությունը հավաքում է փաստեր և փորձում է վերականգնել տեղի ունեցածը: Երկու տղամարդիկ գնում են անջրաթափանց վերարկուներ և գնում են բար, որպեսզի գնեն մի շիշ ջուր: Որից հետո բրազիլացի տղան նրանց գտնում է բլուրի խոտերի վրա մահացած-ընկած: Պատահական մահ: Գործը կարծես թե փակված է:
Ամեն ինչ ավելի է խճճվում...
Հանկարծ հայտնաբերվում է մահացածների մեկի նոթբուքը, որտեղ գրված է լինում մի հաղորդագրություն.
«16:30 գտնվում եմ պայմանավորված վայրում»:
«18:30 կուլ եմ տալիս դեղապատիճը: Սպասում եմ արդյունքին, դիմակի նշանին»:
Նրանք կուլ են տվել ինչ-որ «կապսուլաներ», ու երևի թե հենց դա էլ նրանց սպանել է, այդպես չէ՞: Հարցը կայանում է նրանում, որ այդ տղամարդիկ սպասում էին մի ինչ-որ ազդեցության, և եթե թունավորվել են, չէին իմանա դրա մասին:
Թունաբանական ուսումնասիրությունները չէին կարող իրականացվել, քանի որ զոհերի օրգանները ինչպես որ հարկն է չէին պահպանվել:

Այսպիսով, ի՞նչն է նրանց ստիպել գնալ բլրի վրա, պաշտպանվել ռադիոակտիվ ճառագայթումից և խմել ինչ-որ պատիճներ: Ի՞նչ արդյունքի էին նրանք սպասում: Ինչի՞ համար էր դիմակներով պաշտպանությունը: Արդյո՞ք եղել է մի ինչ-որ երրորդ անձ, ով մասնակցել է այդ գործողություններին՝ ասելով, օրինակ, այդ դեղապատիճները թույլ կտան ձեզ ճանապարհորդել ժամանակի մեջ... Անհայտ է:

среда, 1 мая 2013 г.

Ողջույն ինձ հաճելի պահեր պարգևած կեղծ ընկերներ-

Ընկեր-այս բառն ինձ համար ուղղակի սրբություն է:Ունեմ շատ ծանոթներ,բայց նրանց չէ որ կարելի է ընկեր համարել:Ոչ բոլորին է տրված անկեղծ ընկեր ունենալու շնորհը:Այո շնորհը,որովհետև ոչ բոլորն են գնահատում այն ինչ ունեն:Շատերը անխելքության պատճառով գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում.նույնն իմ դեպքում էր,գեղեցիկ՝ սակայն կեղծ ժպիտների մեջ չէի տեսնում իրական և սարսափելի դեմքերը:Իսկ եթե բողոքում եմ՝ ինչ արած,չէ որ մարդկային սիրտ եմ:Ցավս այն է,որ մարդիկ աղքատ են՝ աղքատ ոչ թե սոցիալապես այլ հոգեպես: Կան մարդիկ ովքեր զուրկ են նաև սեփական "ես"-ի ինքնարժեքից:Այս ամենը հասկանալով հարկավոր է հանգստացնել ինքս ինձ,զայրութս զսպելով ներել նրանց,ովքեր պայծառ երազանքներով քայլում են ապագայիս ճանապարհով:Քայլում են թեթև,ու երբ թվում է թե տեղ հասնելու վրա են,հանկարծ ասես փշոտվում է ճամփան,դանդաղում են քայլերը,մտածելով թե երբ երկփեղկվեց հարթ թվացող ճանապարհը: Խարխափում են թևաթափ,ելք են փնտրում,կհաջողվի անցնել,թե կուլ կգնան այդ պայծառ թվացող խավարին,որը կառուցել էին մեկ այլ երազկոտ անհատականության ապագայի վրա:Այո երազկոտ՝ դա ես էի:Էի որովհետև հասկացա որ պետք չէ միայն երազել,պետք է երազը նպատակ դարձնել և նպատակը իրագործել:Սկսե՛ք քչից,բայց երազե՛ք մեծ բաների մասին,սա է եղել իմ փոքր հաջողության ուղեցույցը: 
Ամենամեծ հարստությունը դա ընկեր ունենալն է:Ով չունի ընկեր,չունի նաև իմաստ ապրելու,որովհետև միայն ընկերոջ շնորհիվ ես հասկանում կյանքի հանդեպ ունեցած հարցերն ու պատասխանները:Իհարկե խոսքը միայն անկեղծ ընկերության մասին է: 
Չար ու բարի…անվերջ պայքար…ու հաղթում է միշտ էլ բարին…միշտ էլ բարին…միշտ հեքիաթում…և ինչու է այդպես ստացվում,որ այս կյանքում չարն է հաղթում:Լի կյանքը վատ մարդկանցով և հատկապես վատ ընկերներով,նույն մարդիկ նախանձ,իրար վշտի հանդեպ քարացած…և ուր է բարին,թող գա և հաղթի՛,չէ բարին հաղթում է միայն հեքիաթում…սակայն կյանքն էլ է մի հեքիաթ անիրավ և բարին կարծես չարացել է,անհետ կորել,անհետացել է…դեպի սև անդունդ,որը չունի վերջ,և արժանի են մարդիկ անդունդին,հենց իրենք է որ այն կերտել են իրենց կեղծությամբ և չարությամբ:Բայց չէ,այդպես արդար չէ,չէ որ միայն կեղծ ու չար մարդիկ չեն,ով ապրում են աշխարհում:Կան մարդիկ,որոնք դեռ կեղծ չեն,չէ ազնիվ էլ չեն,պարզապես կեղծ չեն:Կյանքը չի հասցրել նրանց կոտրել ու վատը դարձնել:Ուզում եմ,որ կամաց-կամաց վերանա այդ անդունդը,թող կյանքը լցվի պայծառ գույներով,թող մարդիկ ապրեն իրար սիրելով ու հարգելով,իրար խնդութամբ թող մարդիկ խնդան և իրար վշտով թող ով տխրեն,լինեն կամեցող,լինեն պարզ ու ջինջ ու ամենակարևորը լինեն ընկերասեր և սեփական "ես"-ը գնահատող,սեփական արժեքները չոտնահարող,ուրիշի երազանքներով չապրող,թող որ բոլորը ունենան և ստեղծեն իրենց սեփականը և որը կպատկանի միայն իրենց: 
Ներել եմ բոլորին,ներել եմ այն լավ թվացող կեղծ ընկերներին,ովքեր թողեցին ինձ հենց այն ժամանակ,երբ ամենաշատն էին պետք,երբ ամենաշատն էի զգում իրանց կարիքը:Մի բան եմ հասկացել և այն իմ կյանքի կարքախոսը դարձրել,որ չպետք է թողնես մեկը քեզ համար դառնա կարևորություն,երբ դու նրա համար ուղղակի տարբերակ ես…♥ 
Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան
Հույս
Ցանկացա սկսել այս բառով,որովհետև ամեն ինչ այս բառի մեջ է:Սա ուղղակի բառ չէ,այն ստիպում է կրկին ապրել,տենչալ,երազել...երազել այն ամենի մասին,որը ժամանակի ընթացքում կորցրել ես,այն կարևորությունների մասին,առանց որի կյանք քոյություն ունենալ չի կարող:
Գոյատևել...ահա թե ինչից եմ ամենաշատը վախենում:Անարդար կյանք,կեղծավոր  մարդիկ,ապերջանկություն:Այս ամենը բավ է քեզ մեղավոր ու ոչ լիարժեք զգալու համար:Բայց այս ամենի մեջ կա մեկ հուսադրող բան.Դա գնահատված լինելն է այն մարդկանց կողմից,ովքեր ընդունում են ինձ՝ իմ իսկ թերություններով:Ճիշտ է,լինում են պահեր,երբ ես ինքս չեմ գնահատում հենց այդ մարդկանց,սակայն գիտակցում և ընդունում եմ այն ամենը,ինչ անում են իմ համար:Նրանք ոչ անձնազոհ են լինում ինձ համար և ոչ էլ զրկում են իրենց սեփական հաճույքներից:Բայց դա բնավ ինձ պետք չէ,յուր տված մեկ խորհուրդն անգամ կյանքի հիմք ընդունելով,ապագայիս կարապետը դարձած ավելի ու ավելի եմ ոգեշնչվում:Այո ոգեշնչվում եմ,որովհետև նրանք են մաքրում հոգուս մրուրը,որը ժառանգեցի ժամանակ առաջ տվածս անկեղծ ու անապական ընկերության համար:
Չեմ ափսոսում,այո հավատացեք չեմ ափսոսում:Թեկուզ ցավով եմ հիշում այդ պահերը,բաեց և այնպես չեմ մոռանում,որ ապրում ու երազում եմ այդ պահերի համար:Չեմ ուզում պատմել այդ ամենի մասին,որովհետև ամեն անգամ հիշելիս աչքերս լցվում են արցունքով,հոգուս տիրում է հիասթափությունը,իսկ մտքերս նորից խառնվում են իրար:Պահեր են լինում,երբ հուսահատությունը խեղդում է ինձ և ես ուզում եմ ետ գան անցյալիս կեղծ՝ սակայն հաճելի պահերը,ուզում եմ ներկաս ներկվի անցյալի գույներով,սակայն երբ սթափվոէմ եմ ՝ հասկանում որ դա պարզապես «զգայապատրանք» է,որ դա միայն տենչանք է կրկին հիասթափություն եմ ապրում:                                                                                                                               Սիրելի ընթերցողներ՝ չեմ ցանկանա սրտիցս բխած անկեղծ խոսքերս արժանանան քննադատության:                                                                  Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան