среда, 1 мая 2013 г.

Ողջույն ինձ հաճելի պահեր պարգևած կեղծ ընկերներ-

Ընկեր-այս բառն ինձ համար ուղղակի սրբություն է:Ունեմ շատ ծանոթներ,բայց նրանց չէ որ կարելի է ընկեր համարել:Ոչ բոլորին է տրված անկեղծ ընկեր ունենալու շնորհը:Այո շնորհը,որովհետև ոչ բոլորն են գնահատում այն ինչ ունեն:Շատերը անխելքության պատճառով գեղեցիկ պաճուճանքի մեջ թույնը չեն տեսնում.նույնն իմ դեպքում էր,գեղեցիկ՝ սակայն կեղծ ժպիտների մեջ չէի տեսնում իրական և սարսափելի դեմքերը:Իսկ եթե բողոքում եմ՝ ինչ արած,չէ որ մարդկային սիրտ եմ:Ցավս այն է,որ մարդիկ աղքատ են՝ աղքատ ոչ թե սոցիալապես այլ հոգեպես: Կան մարդիկ ովքեր զուրկ են նաև սեփական "ես"-ի ինքնարժեքից:Այս ամենը հասկանալով հարկավոր է հանգստացնել ինքս ինձ,զայրութս զսպելով ներել նրանց,ովքեր պայծառ երազանքներով քայլում են ապագայիս ճանապարհով:Քայլում են թեթև,ու երբ թվում է թե տեղ հասնելու վրա են,հանկարծ ասես փշոտվում է ճամփան,դանդաղում են քայլերը,մտածելով թե երբ երկփեղկվեց հարթ թվացող ճանապարհը: Խարխափում են թևաթափ,ելք են փնտրում,կհաջողվի անցնել,թե կուլ կգնան այդ պայծառ թվացող խավարին,որը կառուցել էին մեկ այլ երազկոտ անհատականության ապագայի վրա:Այո երազկոտ՝ դա ես էի:Էի որովհետև հասկացա որ պետք չէ միայն երազել,պետք է երազը նպատակ դարձնել և նպատակը իրագործել:Սկսե՛ք քչից,բայց երազե՛ք մեծ բաների մասին,սա է եղել իմ փոքր հաջողության ուղեցույցը: 
Ամենամեծ հարստությունը դա ընկեր ունենալն է:Ով չունի ընկեր,չունի նաև իմաստ ապրելու,որովհետև միայն ընկերոջ շնորհիվ ես հասկանում կյանքի հանդեպ ունեցած հարցերն ու պատասխանները:Իհարկե խոսքը միայն անկեղծ ընկերության մասին է: 
Չար ու բարի…անվերջ պայքար…ու հաղթում է միշտ էլ բարին…միշտ էլ բարին…միշտ հեքիաթում…և ինչու է այդպես ստացվում,որ այս կյանքում չարն է հաղթում:Լի կյանքը վատ մարդկանցով և հատկապես վատ ընկերներով,նույն մարդիկ նախանձ,իրար վշտի հանդեպ քարացած…և ուր է բարին,թող գա և հաղթի՛,չէ բարին հաղթում է միայն հեքիաթում…սակայն կյանքն էլ է մի հեքիաթ անիրավ և բարին կարծես չարացել է,անհետ կորել,անհետացել է…դեպի սև անդունդ,որը չունի վերջ,և արժանի են մարդիկ անդունդին,հենց իրենք է որ այն կերտել են իրենց կեղծությամբ և չարությամբ:Բայց չէ,այդպես արդար չէ,չէ որ միայն կեղծ ու չար մարդիկ չեն,ով ապրում են աշխարհում:Կան մարդիկ,որոնք դեռ կեղծ չեն,չէ ազնիվ էլ չեն,պարզապես կեղծ չեն:Կյանքը չի հասցրել նրանց կոտրել ու վատը դարձնել:Ուզում եմ,որ կամաց-կամաց վերանա այդ անդունդը,թող կյանքը լցվի պայծառ գույներով,թող մարդիկ ապրեն իրար սիրելով ու հարգելով,իրար խնդութամբ թող մարդիկ խնդան և իրար վշտով թող ով տխրեն,լինեն կամեցող,լինեն պարզ ու ջինջ ու ամենակարևորը լինեն ընկերասեր և սեփական "ես"-ը գնահատող,սեփական արժեքները չոտնահարող,ուրիշի երազանքներով չապրող,թող որ բոլորը ունենան և ստեղծեն իրենց սեփականը և որը կպատկանի միայն իրենց: 
Ներել եմ բոլորին,ներել եմ այն լավ թվացող կեղծ ընկերներին,ովքեր թողեցին ինձ հենց այն ժամանակ,երբ ամենաշատն էին պետք,երբ ամենաշատն էի զգում իրանց կարիքը:Մի բան եմ հասկացել և այն իմ կյանքի կարքախոսը դարձրել,որ չպետք է թողնես մեկը քեզ համար դառնա կարևորություն,երբ դու նրա համար ուղղակի տարբերակ ես…♥ 
Նյութի հեղինակ՝ Օֆուլ Իսրայելյան

Комментариев нет:

Отправить комментарий